211652_close_icon
views-count3832 դիտում article-date 23:37 19-07-2020

Սուրբ Սոֆիայի տաճարում առաջին նամազը տեղի կունենա հուլիսի 24-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անձամբ է հետևել Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերափոխելու աշխատանքներին: Այա-Սոֆիայում աշխատանքներն իրականացվում են առաջին նամազին ընդառաջ, որը կայանալու է հուլիսի 24-ին: Թուրքական ղեկավարին ուղեկցել են մշակույթի և տուրիզմի նախարարը, Ստամբուլի նահանգապետը, երկրի ներքին գործերի նախարարն ու այլ պաշտոնյաներ: Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Թուրքիայի Պետխորհուրդը վերջնական որոշում կայացրեց, որի որի Այա-Սոֆիային կվերադարձվի մզկիթի կարգավիճակը՝ դրանով չեղարկելով թուրքական նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հրամանը, որով 1934 թվականին Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվում էր թանգարանի և նրա տարածքում արգելվում էր որևէ տեսակի աղոթք և հոգևոր ծառայություն: Թուրքական իշխանությունների որոշմանը դեմ արտահայտվեցին Հունաստանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Ռուսական ուղղափառ եկեղեցին, Հռոմի Պապը: Սակայն թուրքական իշխանությունները հավաստաիացրել են, որ մզկիթը բաց է լինելու բոլորի համար, այդ թվում՝ օտարերկրացիների, իսկ Սուրբ Սոֆիայի սրբապատկերներն ու խճանկարները պահպանվել են ներկա տեսքով:

Նմանատիպ նյութեր