211652_close_icon
views-count50341 դիտում article-date 23:13 19-07-2020

Ո՞ր դեպքում ԵՄ-ն կբացի արտաքին սահմանները Հայաստանի համար

Ռաֆայել Թեյմուրազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դեպի Հայաստան արդեն երկրորդ թռիչքս չեղարկվեց, ինչը ստիպեց հետաքրքրվել, թե ԵՄ-ն արտաքին սահմանները բացելու համար ինչ չափանիշներով է առաջնորդվում։ - ԵՄ-ն «ապահով» է համարում այն երկրները, որտեղ 100 հազար բնակչի հաշվով վերջին երկու շաբաթում գրանցվել է մինչև 16 դեպք (ԵՄ առանձին երկրներ մի քիչ տարբեր մոտեցումներ ունեն. օրինակ՝ Լիտվան ապահով է համարում մինչև 25 դեպքը, իսկ Պորտուգալիան շարունակում է թռիչքներ ընդունել Բրազիլիայից, որտեղ համաճարակային իրավիճակն աշխարհում ամենավատերից է)։ - Հայաստանում վերջին երկու շաբաթվա տվյալներով այդ թիվը 209 է, իսկ դրան նախորդող երկու շաբաթում՝ 278: Այսինքն՝ բարելավման միտում կա, բայց վիճակը դեռևս շատ հեռու է ԵՄ տեսանկյունից կանաչ գոտի համարվելուց։ Դրա համար պետք է երկու շաբաթում ունենալ 480-ից ոչ ավել դեպք (օրական միջինը՝ 34-ից ոչ ավել), այնինչ, Հայաստանում դեռևս ամեն օր է այդքան նոր դեպք արձանագրվում։ - Երկու շաբաթը մեկ ԵՄ-ն թարմացնում է ապահով երկրների ցանկը, և եթե նկատի ունենանք Հայաստանում առկա միտումները, պետք չէ հուսալ, որ առնվազն մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր (գուցե անգամ մինչև տարեվերջ) համաճարակային առումով կհայտնվենք կանաչ երկրների գոտում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր