211652_close_icon
views-count2716 դիտում article-date 18:03 19-07-2020

Անհանգստությամբ եմ հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող զինված բախումներին․ Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրմամբ և լարվածության շուտափույթ հաղթահարման հույս է հայտնել: Նման հայտարարությամբ սրբազան քահանայապետը հանդես է եկել կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ, հայտնում է Tert.am-ը: «Անհանգստությամբ հետևում եմ Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող զինված բախումներին: Աղոթում եմ բոլոր նրանց ընտանիքների համար, ովքեր կորցրել են կյանքը այդ միջադեպերի հետևանքով: Հուսով եմ, որ միջազգային հանրության միջնորդությամբ, երկխոսության միջոցով և կողմերի բարի կամքի դրսևորմամբ՝ խաղաղությունը երաշխավորող լուծում կգտնվի հանուն այդ սիրելի ժողովուրդների բարօրության»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

Նմանատիպ նյութեր