slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Բարոնուհի Քերոլայն Քոքսն Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու կոչով դիմել է ՄԹ արտաքին գործերի նախարարին
211652_close_icon

Բարոնուհի Քերոլայն Քոքսն Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու կոչով դիմել է ՄԹ արտաքին գործերի նախարարին

views-count2075 դիտում article-date 17:05 19-07-2020
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության վերաբերյալ նամակ է հղել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին: [url=https://armenpress.am/arm/news/1022322.html]«Արմենպրեսի»[/url] փոխանցմամբ՝ Քոքսն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հաստատակամ դիրքորոշում հայտնելու կոչ է արել: «Ես գրում եմ, որպեսզի իմ խորը մտահոգությունն արտահայտեմ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման լուրջ սպառնալիքի՝ համավարակի ընթացքում հատուկ մտահոգություն առաջացնող հարցի կապակցությամբ։ Վերջին օրերին Ադրբեջանը հրետանային մարտկոցներ է տեղակայել Տավուշի, Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի քաղաքացիական բնակչության մոտ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքից դեպի հյուսիս։ Հուլիսի 14-ին սպանվել են չորս հայ սերժանտներ և սպաներ։ Տասը զինծառայող բուժօգնություն է ստանում, նրանցից մեկը մնում է ծայրահեղ ծանր վիճակում»,- գրել է Քոքսը: Բարոնուհին նշել է, որ խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել կորոնավիրուսի դեմ պայքարում կարևոր դերակատարում ունեցող բժշկական դիմակներ արտադրող գործարանի ուղղությամբ: «Մտահոգված եմ Տավուշի մարզի Այգեպար գյուղի մանկապարտեզի վրա կատարված հարձակմամբ, ինչպես նաև հաղորդագրություններով այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կոչ է արել զանգվածային ոչնչացման ենթարկել հայ բնակչությանը և սպառնացել է թիրախավորել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը»,- նշել է Քերոլայն Քոքսը: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամն իր նամակում անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ Բաքվում անցկացվել է մեծ ցույց, որի ընթացքում հնչել են հակահայկական «Մահ հայերին» վանկարկումներ: «Հաշվի առնելով Միացյալ Թագավորության վաղեմի հավատարմությունը Հայաստանի կառավարության և միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում անվտանգության ապահովման աշխատանքին, ես կոչ եմ անում ձեզ հաստատակամ դիրքորոշում որդեգրել խաղաղության հանդեպ այդ սպառնալիքը դատապարտելու հարցում, անհապաղ քայլեր ձեռնարկել հակամարտության ապաէսկալացմանը նպաստելու և Հայաստանին աջակցելու իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ձգտման հարցում»,- գրել է Քոքսը:

Նմանատիպ նյութեր