211652_close_icon
views-count25223 դիտում article-date 21:08 18-07-2020

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 32-ամյա վարորդի Mazda-ն և 16-ամյա դպրոցականի 02-ը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 32-ամյա Մհեր Գ.-ի վարած Mazda մակնիշի և Խորոնք գյուղի բնակիչ, 16-ամյա Հովսեփ Փ-ի վարած ՎԱԶ-2102 մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հովսեփ Փ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխված Հովսեփ Փ.-ն սովորում է Խորոնքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր