211652_close_icon
views-count112594 դիտում article-date 20:07 18-07-2020

Երևանում՝ Սարի թաղում կեսգիշերին ինքնաձիգով վենդետա կատարող 39-ամյա կասկածյալը կալանավորվեց ու դատարանից տեղափոխվեց բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վաչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական վարչության պետի տեղակալ Վահե Լաչինյանի որոշմամբ, ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի (սպանության փորձ՝ խուլիգանական դրդումներով) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով որպես կասկածյալ ձերբակալված, Երևան քաղաքի Սարի թաղի բնակիչ, 39-ամյա Մհեր Ֆարսյանը տեղափոխվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական բաժինը դիմել էր դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի նրա նկատմամբ: Դատավոր Գագիկ Պողոսյանը դռնփակ դատական նիստ անկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Մհեր Ֆարսյանը դատարանից տեղափոխվեց բանտ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, երեկ՝ հուլիսի 17-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում Երևանի ոստիկանություն էր ինքնակամ ներկայացել Սարի Թաղի բնակիչ՝ 39-ամյա Մհեր Ֆարսյանը, ով կասկածվում է հուլիսի 14-ին Սարի Թաղի բնակիչ՝ 27-ամյա Սամվել Հովհաննիսյանին հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/18/1160128/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ներկայացվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք--զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել էր և տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր