211652_close_icon
views-count1489 դիտում article-date 16:05 18-07-2020

ՄԹ ԱԳՆ-ն ընդգծել է ԼՂ հարցով բանկցությունների վերսկսման հրատապությունը

Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը (ԱԳՆ) կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել հրադադարի խախտումները և երկխոսության մեջ մտնել։ «[url=https://armenpress.am/arm/news/1022267.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ՄԹ արտաքին գործերի նախարարության խոսնակը մասնավորապես ասել է․ «Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին հրադադարի խախտման կապակցությամբ և ցավում է մարդկային կորուստների համար։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին հարգել զինադադարը և երկխոսության մեջ մտնել՝ իրավիճակի դեէսկալացիայի և հետագա կորուստներից խուսափելու նպատակով»: Միացյալ Թագավորության ԱԳՆ-ն հորդորել է երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կարող է է՛լ ավելի մեծացնել լարվածությունը։ «Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացին, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ապահովմանը: Շարունակվող բռնությունը սպառնում է տարածաշրջանային կայունությանը և բարեկեցությանը և ընդգծում է պաշտոնական բանակցությունների վերսկսման հրատապ անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Հուլիսի 13-ի առավոտյան երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել էր սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերը։ Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել էր հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել էր։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորել է բնակավայրերը, արկեր է արձակել Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, այլ բնակավայրերի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթ ակառուցվածքները, տուժածներ չկան։ Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադի» երեք հրթիռ է արձակել: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 15-ի ժամը 00:15-ից պահպանվում էր հարաբերական անդորր, սակայն հուլիսի 16-ի գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել էին հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, ետ էր շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել էին հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Թիրախավորվել են նաև Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ: Ադրբեջանական կողմը կրակոցներ է իրականացրել ոչ միայն Տավուշի այն հատվածում, որտեղ վերջին օրերին ընթանում էին գործողությունները, այլ նաև Տավուշի սահմանագոտու ողջ երկայնքով, Գեղարքունիքի հատվածում, նաև նախիջևանյան հատվածում, սակայն լարվածությունը զգալիորեն նվազել է: Այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանագոտու երկայնքով հիմնականում եղել է հանգիստ։ Եղել են թեթև կրակոցներ հրաձգային զենքից, ոչ կանոնավոր, ոչ մեծ քանակի:

Նմանատիպ նյութեր