211652_close_icon
views-count4477 դիտում article-date 12:13 18-07-2020

Ադրբեջանական «փառապանծ» բանակը ցույց տվեց, որ իրենց զորատեսակներից ոչ մեկը, ըստ էության, բարձր մարտունակություն և արդյունավետություն չի դրսևորել. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Տեղեկատվական տիրույթում շարունակվում է ամենատարբեր ապատեղեկատվություններ, խուճապի տարածում, գնահատականներ: Այս մասին այսօր Իջևանում` տեղեկատվական կենտրոնում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/07/18/mil/3348551?fbclid=IwAR3fvKQkz1_SZu2A_Tl4Hy_nxoGO0UE3wgrZxnWvup-pHc4Zf6w0Dnh3WrI]Tert.am[/url]-ը։ Անդրադառնալով Արցախում ԱԹՍ խոցելուն` նա նշեց. «Արցախում ԱԹՍ խոցելը որևէ կերպ չի կարող լինել հանգամանք, որը կնշանակի, թե մարտերը տեղափոխվել են Արցախ, որովհետև Արցախի ուղղությամբ, առանց այս մարտերի էլ, ԱԹՍ-ներ խոցվում էին: Բայց արդյոք դա նշանակում է, որ չի տեղափոխվի Արցախի սահման, իհարկե, դա այդպես էլ չէ, այնպես որ, դա ցուցիչ չէ, բայց բացառել էլ չի կարելի»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Զանգակատան ուղղությամբ կրակոցներին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ դա եղել է այդ ուղղությամբ տեղակայված հենակետերի վրա: Հետագա զարգացումների, հարաբերական անդորրի վերաբերյալ հարցին Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Հակառակորդի գործողությունները անհրաժեշտ խորությամբ և ծավալով տեսնում ենք, և հակառակորդը պահպանում է այնպիսի ներուժ, որով կարողանա մեծ ծավալի սադրանքներ կատարել: Եթե կդիմեն ոտնձգությունների ու սադրանքների, կստանան համարժեք պատասխան»,-ասաց նա և նշեց, որ ամեն ինչ հնարավոր է: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր