211652_close_icon
views-count25250 դիտում article-date 23:09 17-07-2020

Ավտովթար Վայոց Ձորի մարզում․ «ՍԱՍ» ՍՊԸ-ի ապրանքախմբի ղեկավարը Mazda-ով բախվել է «ԱԴՍ» ՍՊԸ-ի վաճառքի տնօրենի Nissan-ին, վերջինս էլ՝ 06-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ս․ Համբարձումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 15-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 134․5 կմ հատվածում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Գայանե Հ․-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, բախվել է Երևան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Արթուր Շ․-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենային, որից հետո նշված Nissan-ը հարվածել է նույն ուղղությամբ ընթացող, Վայք քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Շանթ Ա-ի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mazda-ի ուղևոր՝ Երևան քաղաքի բնակիչ 13-ամյա տղային օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վայքի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղում տրամադրվել է առաջին անհրաժեշտության բուժօգնություն։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Գ․Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից՝ Գայանե Հ․-ն աշխատում է «ՍԱՍ» ՍՊԸ-ում որպես ապրաքախմբի ղեկավար, Արթուր Շ․-ն աշխատում է «ԱԴՍ» ՍՊԸ-ում որպես վաճառքի տնօրեն։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր