211652_close_icon
views-count4345 դիտում article-date 21:10 17-07-2020

Արթուր Ալեքսանյան. Ես Ձեզ հետ եմ, տղե՛րք

Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին՝ մեկնաբանություն թողնելով ինստագրամում. «Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը՝ ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին: Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել: Բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով»,-գրել է Ալեքսանյանը: Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։ Ես ձեզանից մե՛կն եմ։ Ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր