211652_close_icon
views-count3949 դիտում article-date 19:54 16-07-2020

ՌԴ ԱԳՆ-ն և ՊՆ-ն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ իրավիճակի հետագա լարումը կանխելու համար

Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալով կանխել իրավիճակի հետագա լարումը և հասնել վիճակի նորմալացման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Մեկնաբանելով հարցը, թե որքանով է հավանական, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը այս լարվածության ֆոնին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, Զախարովան նշել է, որ եթե նման հնդիպումներ կազմակերպվեն, իրենց այդ մասին ժամանակին կտեղեկացնեն:

Նմանատիպ նյութեր