211652_close_icon
views-count19270 դիտում article-date 18:59 16-07-2020

Խոշոր հրդեհ Երևանում․ «Դարոյնք» ՍՊԸ-ի տարածքում առաջացած կրակի դեմ պայքարում էին մեծ թվով հրշեջներ և նշված ՍՊԸ-ի աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հուլիսի 16-ին հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևանի փողոցի թիվ 86/1 հասցեում գտնվող «Դարոյնք» ՍՊԸ-ի տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև՝ 2 ավտոսանդուղք։ Հրշեջներն ու նշված ՍՊԸ-ի աշխատակիցները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել են կրակը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել են՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանը ու պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր