211652_close_icon
views-count4306 դիտում article-date 17:44 16-07-2020

Վանաձորում նոր մանկապարտեզ կկառուցվի. ՀՏԶՀ

Ուրախ ենք տեղեկացնել, որ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, ՀՀ կառավարության միջոցներով, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կիրականացնի մանկապարտեզի վերակառուցում: Տեղեկացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունը։ Վանաձորի Րաֆֆու անվան 19-րդ դպրոցի մեկ մասնաշենքը կվերակառուցվի որպես մանկապարտեզ, մինչ այժմ այնտեղ գործում է համայնքի ենթակայությամբ նախադպրոցական ուսումնական հաստատություն. շենքային վատ պայմանների պատճառով այցելում է ընդամենը 50 երեխա, վերակառուցումից հետո մասնաշենքը կծառայի նույն նպատակին` ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելով ավելի քան 120 երեխայի համար: Ծրագրի ամբողջ արժեքը կազմում է շուրջ 110 միլիոն դրամ, որից 90 միլիոն դրամը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից, իսկ մնացած գումարը՝ Վանաձոր համայնքի կողմից: Ծրագրի կառավարումն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր