211652_close_icon
views-count4442 դիտում article-date 17:53 16-07-2020

Մեզ հաջողվել և հաջողվում է արդյունավետ կերպով կառավարել վիրուսը. Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հուլիսի 16-ին երկրի կառավարության նիստը սկսել է հայտարարությամբ` ասելով, որ կորոնավիրուսի տարածման ռիսկերի արդյունավետ կառավարումը երկրի տնտեսության կայունության և դրա հետագա վերականգնման միակ գրավականն է հանդիսանում: Այս մասին տեղեկացնում է [url=http://kvira.ge/582046?fbclid=IwAR1Y5fJPiFxj94FmhoTLNjMYPYhveEQeLxgpua6uuSU-J9TYVGcmITWs-Jg]kvira.ge[/url] կայքը: «Այսօր արդեն ակնհայտ է, որ մենք պետք է կառավարությանը, նախարարություններին պատրաստենք այդ կայունացմանը: Արդեն մի քանի դրական ազդանշաններ կան մեր տնտեսության մեջ, զբոսաշրջային հատվածից դուրս ակտիվությունն աճել է: Ֆինանսական հատվածում նույնպես հարկային եկամուտների մասով տվյալները բավականին դրական են: Այս ամենն արդյունքն է նրա, որ մեզ, մեր քաղաքացիների հետ համատեղ, հաջողվել և հաջողվում է արդյունավետ կերպով կառավարել վիրուսը: Սա տնտեսության ապագա արդյունավետ վերականգնման բանալին է»,-ասել է Վրաստանի վարչապետը: Նրա խոսքով` որոշ ոլորտներում, մանավանդ կառավարության աջակցության ծրագրի ներդրումից հետո, աճել է ակտիվությունը, օրինակ՝ «կտրուկ աճել է» անշարժ գույքի վաճառքը, արագ զարգանում է գյուղատնտեսությունը: Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1006 դեպք, վարակման հետևանքով մահացել է 15 մարդ:

Նմանատիպ նյութեր