211652_close_icon
views-count3510 դիտում article-date 17:40 16-07-2020

Վիրավորում ստացած Չինարի գյուղի բնակչի վիճակը գնահատվում է կայուն ծանր. ԱՆ խոսնակ

Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում. վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/16/1159962/]հայտնել էր[/url] պաշտպանության նախարարությունը` հակառակորդի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Տեղեկացնեմ նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր