5633 դիտում
16:01 16-07-2020
Ալիևն Ադրբեջանի կրթության նախարարին նշանակել է Արտաքին գործերի նախարար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ջեյհուն Բայրամովին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար նշանակելու մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բայրամովը 2013 թվականից եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։ Նա ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի էկոնոմիկայի բաժինը։
Ավելի վաղ, Էլմար Մամեդյարովն ազատվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնից: Էլմար Մամեդյարովը 2004 թվականից էր այդ պաշտոնին։
Հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում դժգոհություն է հայտնել արտաքին գործերի նախարարության և նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից։ Ալիևը ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ չի կարողացել գտնել Մամեդյարովին, որը վարչապետին ասել է, թե աշխատում է տնից։
Նմանատիպ նյութեր
2740 դիտում
21:52 22-04-2016
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին
14582 դիտում
14:27 21-02-2017
«Վերվարածներն Ադրբեջանում». Ալիևն իր կնոջը նշանակել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ
Այս բաժնից
367 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
460 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան