211652_close_icon
views-count3137 դիտում article-date 15:46 16-07-2020

ԱԻ նախարարը ներկայացրեց մանրամասներ՝ ռմբակոծվող գյուղերում ԱԻՆ-ի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է ռմբակոծվող գյուղերում ԱԻՆ-ի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ մանրամասներ: «Մեր ծառայողները ռմբակոծվող գյուղերում աշխատում են բնակչության հետ։ Հրդեհներ արդեն եղել են։ Մենք այդ գյուղերին ապահովում ենք հրշեջ մեքենաներով. անձնակազմը, ամեն ինչը կա: Բացի այդ, Երևանից լրացուցիչ ուժեր ենք ուղարկել, որոնք համապատասխան տեխնիկայով գտնվում են Բերդի տարածաշրջանում»,- ասել է նախարարը։ Կառավարության ղեկավարը հավելել է, որ երկու տեղում ունեցել են գյուղ մտնող գազամուղի խողովակի վնասում, այսօր գիշերն էլ է այդպիսի դեպք եղել, բայց հրդեհն արագ մարվել է. «Հույս ունենք, որ հնարավորինս արագ ենթակառուցվածքը կվերականգնվի»։ Անդրադառնալով դեպքերի վերաբերյալ շրջանառվող լուրերին՝ վարչապետը նշել է, որ մեր հանրության մեդիագրագիտությունը մեծ տեմպերով զարգանում է, և քաղաքացիներն ավելի ու ավելի են կարողանում տարբերել տեղեկատվությունը ապատեղեկատվությունից: «Կարծում եմ՝ նաև հանրային հակազդեցության միջոցներն ամենաարդյունավետն են: Իհարկե, պետք է քննարկենք, թե ազգային անվտանգության տեսակետից ինչ մարտահրավերներ են առաջանում, այդպիսի վերլուծական աշխատանք արվում է: Եվ պետք է տեսնել, թե ինչ քայլեր կան, որ կառավարությունը կարող է կամ պիտի ձեռնարկի այս առումով, իհարկե, առանց մեզ համար սկզբունքային գծերն անցնելու, որովհետև խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը առանցքային արժեքներ են: Ինչը, իհարկե, չի նշանակում, որ պետք է անտեսենք կամ չնկատելու տանք ազգային անվտանգության սպառնալիքները և պետք է հրաժարվենք դրանց հակազդելուց ու կառավարելուց: Ես ուզում եմ արձանագրել, որ կիրակի օրվանից մենք հսկայական հանրային հակազդեցության ալիք ենք տեսնում, և կարծում եմ՝ այդ ալիքը շատ արդյունավետ է, ինչն օգնում է նաև մարդկանց մեդիագրագիտության մակարդակի բարձրացման առումով: Մենք պետք է խնդիրը հասկանանք, և ուզում եմ պարզաբանել՝ ինչ նկատի ունեմ ազգային անվտանգության մարտահրավեր ասելով: Այսօր կան կեղծ օգտատերեր, կեղծ տեղեկատվություն տարածելու հնարավորություններ: Իսկ համոզվա՞ծ ենք արդյոք, որ այդ բոլոր կեղծ տեղեկատվությունների հեղինակները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են կամ ընդհանրապես քաղաքացիներ են: Երբ ասում եմ ազգային անվտանգության հարցեր՝ սա նկատի ունեմ, որովհետև սա կարող է օգտագործվել օտարերկրյա կազմակերպությունների, անձանց կամ ծառայություններ կողմից: Սա շատ լուրջ մարտահրավեր է, որով մեր պատկան մարմինները զբաղվում են, բայց այդ աշխատանքը հրապարակային քննարկման հարց չէ»,- ասել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր