211652_close_icon
views-count29660 դիտում article-date 10:30 16-07-2020

Խոշոր ավտովթար Գյումրիում. 43-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է էլեկտրասյանը. բժիշկները պայքարում են 3 վիրավորի կյանքի համար, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 43-ամյա Արթուր Ո-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքում բախվել է Շիրակացի փողոցի 197 հասցեի դիմաց գտնվող մայթեզրի էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արթուր Ո-ն, ուղևորներ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ, 34-ամյա Վլադիսլավ Վ-ն և 35-ամյա Մանվել Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Լյովա Սիմոնյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ Վիրավորներից երկուսը գտնվում են ծանր, իսկ մեկը՝ միջին ծանր վիճակում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր