211652_close_icon
views-count2944 դիտում article-date 10:04 16-07-2020

Թեժ քննարկում և անակնկալ. ինչ է ասել Փաշինյանը կրթության ոլորտի պատասխանատուներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակել է քննարկել կրթության ոլորտում կատարված աշխատանքների հաշվետվությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, նախարարության և կրթության ոլորտի հետ առնչվող այլ պաշտոնյաներ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչապետը քննարկմանը հրավիրել է նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանին, որը, կարելի է ասել, անակնկալ է եղել ներկաների համար: Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս հարցով նախորդ քննարկումը թեժ էր եղել, և Փաշինյանը ընդգծել էր, որ Արայիկ Հարությունյանն արդյունավետ չի աշխատել, իսկ հաշվետվությունն էլ կարծես քաղշինությանն է վերաբերում և ոչ թե կրթությանը: Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ նախօրեի քննարկումը ևս իր թեժությամբ չի զիջել նախորդին: Բանն այն է, որ Փաշինյանի մոտ սուր հայտարարություններ է փորձել անել փոխնախարար Թամրազյանը՝ մեղադրելով Սմբատ Գոգյանին, սակայն դա արժանացել է Փաշինյանի վրդովմունքին: Վերջինս չի թողել, որպեսզի Թամրազյանն ավարտի իր խոսքը, ընդհատել է նրան և հայտարարել, որ ինքը ծառայողական քննություն է նշանակում, և թող դա էլ տա բոլոր հարցերի պատասխանները: Իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը թողել ու դուրս է եկել: Տպավորություն է, որ ամեն գնով վարչապետը փորձում է Գոգյանին պահել, ու վերջինիս ազատման դիմումը, որը ներկայացվել էր դեռևս մայիսի 22-ին, վարչապետն այդպես էլ չի ստորագրել»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր