211652_close_icon
views-count2663 դիտում article-date 22:06 15-07-2020

Հուլիսի 12-ից մինչև երեկ կեսգիշեր մեր զինված ուժերի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի թվով 13 ԱԹՍ-ներ. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

Ընդհանուր իրավիճակը երեկ կեսգիշերից հետո հանգստությունը պահպանվում է՝ կրակոցներ հատկապես մեծ տրամաչափի զինատեսակներից չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ նշեց Տավուշում տեղակայված Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/07/15/Hovhannisyan/3346053]Tert.am[/url]-ը։ «Հուլիսի 12-ից մինչև երեկ կեսգիշեր ընդհանուր առմամբ մեր զինված ուժերի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի թվով 13 ԱԹՍ-ներ, որոնցից 10-ը՝ հարվածային և 3-ը՝ հետախուզական: Սա բավականին բարձր ցուցանիշ է: Որոշ համայքներում մեր հաշվարկներով 50-ից ավել հրետանային կիրառվել 5-6 հայկական բնակավայրերի նկատմամբ: Ճիշտ է, հրադադարի ռեժիմը լիովին պահպանվում է, բայց մեր զինված ուժերը գտնվում են բարձր մարտունակության մեջ, զգոն են, տիրապետում են իրավիճակին՝ հետևելով հակառակորդի բոլոր զարգացումներին»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: Տեսանյութը՝ [url=https://www.tert.am/am/news/2020/07/15/Hovhannisyan/3346053]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր