211652_close_icon
views-count3794 դիտում article-date 22:46 15-07-2020

Կրակային պատրաստության պարապմունք, ֆիզիկական ստուգարք, տեսչական ստուգումներ. ՀՀ ԶՈՒ-ն աչալուրջ է

ՀՀ զինված ուժերի 5-րդ զորամիավորման N զորամասի ստորա­բաժանումներից մեկի զինծառայողները գիշերային պայմաններում անցկացրել են կրակային պատրաստության ստուգողական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ: Տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ստուգվել են բարդ պայմաններում անձնակազմի արագ կողմնորոշման, դիրքավորման, պայմանական հակառակորդի թիրախավորման հմտությունները, ինչպես նաև զինծառայողների գործողությունները պաշտպանության և հարձակման ժամանակ: Զինծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստվածության աստիճանն ամրապնդելու և անհատական կարողությունները ստուգելու նպատակով հուլիսի 14-ին զորամիավորումներում անցկացվել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ։ Զինծառայողները ստուգարքներ են հանձնել մի շարք վարժաձևերից և ցուցաբերել բարձր պատրաստություն։ Բացի դրանից, զինծառայողների մարտական պատրաստության և պատրաստականության աստիճանը գնահատելու նպատակով 2-րդ զորամիավորումում անցկացվել են տեսչական ստուգումներ: Հուլիսի 14-ին ամփոփվել են տեսչական ստուգումների արդյունքները, տրվել են ցուցումներ արձանագրված թերությունների շտկման և հետագա աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր