211652_close_icon
views-count3358 դիտում article-date 21:21 15-07-2020

Ֆրանսիան դատապարտում է զինված բախումները հայ-ադրբեջանական սահմանին

Ֆրանսիան դատապարտում է զինված բախումները հայ-ադրբեջանական սահմանին, կոչ է անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը եւ վերսկսել երկխոսությունը, հայտնում է [url=https://ria.ru/20200715/1574399794.html]ria.ru-ն[/url]՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը: «Ֆրանսիան դատապարտում է զինված բախումները, որոնք կիրակի օրվանից տեղի են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին եւ հանգեցրել են մի քանի մարդու մահվան: Փարիզը կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը եւ վերսկսել երկխոսությունը՝ էսկալացիայից խուսափելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան, իր ռուս եւ ամերիկացի գործընկերների հետ միասին, հաստատում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային իրավունքի համաձայն լուծելու իր հանձնառությունը, նշվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր