211652_close_icon
views-count1782 դիտում article-date 19:47 15-07-2020

Ռեշֆորդը կդառնա Մանչեսթերի համալսարանի պատվավոր դոկտոր

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կդառնա Մանչեսթերյան համալսարանի պատվավոր դոկտոր, հայտնում է ակումբի մամլո ծառայությունը: Նշվում է, որ այդպիսով գնահատվելու են նրա ձեռքբերումները ֆուտբոլային դաշտում, ինսչպես նաև նրա սահմաններից դուրս. Ռեշֆորդը պայքարում է կարիքավոր ընտանիքների երեխաների անվճար սնունդով ապահովելու համար: 22-ամյա անգլիացին կդառնա պատմության մեջ Մանչեսթերյան համալսարանի ամենաերիտասարդ պատվավոր դոկտորը: Մինչ նա այդ կոչումը ստացել էին սէր Ալեքս Ֆերգյուսոնն ու սէր Բոբի Չարլթոնը: Պատվավոր դոկտորը կոչում է, որը շնորհում են գիտության կամ մշակույթի ոլորտում զգալի ավանդ թողնելու համար: Հաճախ այն խորհրդանշական բնույթ է կրում, դրա միջոցով համալսարանը ցույց է տալիս, որ պատիվ է համարում իր դասախոսական կազմում նման մարդու ներկայությունը:

Նմանատիպ նյութեր