211652_close_icon
views-count1868 դիտում article-date 19:21 15-07-2020

ՖԻՖԱ-ն ներկայացրել է Քաթարի՝ աշխարհի 2022 թվականի առաջնության օրացույցը

ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է գալիք աշխարհի առաջնության օրացույցը, որը կանցկացվի 2022 թվականին Քաթարում, հայտնում է[url=https://armsport.am/2020/07/15/%d6%86%d5%ab%d6%86%d5%a1-%d5%b6-%d5%b6%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d6%80%d5%a5%d5%ac-%d6%84%d5%a1%d5%a9%d5%a1%d6%80%d5%ab%d5%9d-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%ab-2022-%d5%a9/] Armsport.am[/url]-ը: Բացման խաղը պլանավորվում է անցկացնել 2022-ի նոյեմբերի 21-ին Էլ-Հաուր քաղաքի «Ալ Բեյթ» մարզադաշտում։ Այն տեղավորում է 60 հազար հանդիսական։ Տանտերը կլինի Քաթարի հավաքականը։ Խմբային փուլը կձգվի մինչև դեկտեմբերի 2-ը, իսկ արդեն հաջորդ օրը կսկսվի 1/8 եզրափակիչը, որի վերջին խաղերը կկայանան դեկտեմբերի 6-ին։ Դեկտեմբերի 9-ին և 10-ին կանցկացվեն քառորդ եզրափակչի հանդիպումները, իսկ 13-ին ու 14-ին՝ կիսաեզրափակիչները։ Իսկ առաջնության եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին Լուսաիլե քաղաքի համանուն մարզադաշտում, որը տեղավորում է 80 հազար հանդիսական։ Երրորդ տեղի համար պայքարող թիմերի միջև խաղը կկայանա մեկ օր շուտ Դոհայի «Խալիֆա» մարզադաշտում, որը տեղավորում է 45 հազար երկրպագու։

Նմանատիպ նյութեր