211652_close_icon
views-count29567 դիտում article-date 18:54 15-07-2020

Ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Mitsubishi-ն ու Toyota Camry-ն․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, հուլիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 21-ամյա Խաչատուր Մ․-ի վարած Mitsubishi մակնիշի և 50-ամյա Կարեն Հ․-ի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդ Խաչատուր Մ․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 21-ամյա Վարդգես Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր