211652_close_icon
views-count36731 դիտում article-date 17:50 15-07-2020

Ավտովթար Սյունիքի մարզում․ 21-ամյա վարորդը BMW-ով բախվել է բետոնե սյանը. կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Սյունիքի մարզում հուլիսի 12-ին տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 19։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տիգրան Բակունցն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի ձախ մասում առկա բետոնե սյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Հրայր Պետրոսյանը մարմնական վանսվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր