211652_close_icon
views-count2477 դիտում article-date 17:16 15-07-2020

Առանձին օրերի ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի ուղղությունները

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որտես ասվում է․ «Հարգելի համաքաղաքացիներ, Մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 18-ին և 19-ին` ժամը 08:30-20:00-ն ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Սարալանջի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա, իսկ հուլիսի 25-ին և 26էին՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց ուղղություններով: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Նմանատիպ նյութեր