Գնդապետ Ժիրայր Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գնդապետ Ժիրայր Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Համլետի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,-ասված է հրամանագրում։