211652_close_icon
views-count18423 դիտում article-date 23:03 14-07-2020

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ 70-ամյա վարորդը ГАЗ-24-ով բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակներին և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորակում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ապարանի բնակիչ 70-ամյա Էդիկ Հ․-ն իր վարած ГАЗ-24 մակնիշի ավտոմեքենայով Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին, Միրաք գյուղի կամրջի վրա, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշներին և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Էդիկ Հ․-ն մարմնական վանսվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը։ Փաստի առթիվ Վ․ Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Լուսանկարները և տեսանյութը` Հարություն Համբարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր