211652_close_icon
views-count2771 դիտում article-date 22:11 14-07-2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետակոծման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետակոծման վերաբերյալ․ «Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,- նշված է մեկնաբանության մեջ:

Նմանատիպ նյութեր