211652_close_icon
views-count3237 դիտում article-date 21:22 14-07-2020

Խոնարհումս կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր խոնարհումն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված հայորդներին հիշատակին: Նախագահ Արմեն Սարգսյանի խոսքերը փոխանցում է ՀՀ նախագահի աշխատակազմի Ֆեյսբուքի պաշտոնական էջը: «Հայրենիք, Պատիվ, Նվիրվածություն. Մեր կամավորի, զինվորի, սպայի,գեներալի նշանաբանը բոլոր ժամանակներում: Խոնարհումս իրենց կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին: Հավերժ փառք ձեզ՝ մայոր Գարուշ Համբարձումյան, կապիտան Սոս Էլբակյան, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյան և Գրիշա Մաթևոսյան»,- նշված է գրառման մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր