2002 դիտում
20:25 14-07-2020
Ֆրանսիան Բաստիլի գրավման օրը նշել է առանց զորահանդեսի՝ տոնակատարությունը նվիրելով կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին
Ֆրանսիայի ազգային տոնը՝ հուլիսի 14-ին նշվող Բաստիլի գրավման օրն, այս տարի «Քովիդ-19»-ի հավավարակի պատճառով տոնում են հակիրճ ծրագրով:
Ինչպես փոխանցում է [url=https://www.interfax.ru/world/717311]interfax.ru[/url]-ն, տոնակատարությունը նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկով նվիրվել է բուժաշխատողներին և կորոնավիրուսի դեմ պայքար մղող այլ աշխատակիցներին:
Ֆրանսիայում հուլիսի 14-ը որպես ազգային տոն նշվում է 1880 թվականից՝ ի պատիվ 1789 թվականին տեղի ունեցած Ֆրանսիական մեծ հեղափոխության, երբ այդ նույն օրը հեղափոխականները գրավեցին փարիզյան Բաստիլ բերդ-ամրոցը:
Ավանդական ռազմական զորահանդեսն այս տարի 1945 թվականից ի վեր առաջին անգամ չեղարկվել է: Շքերթի փոխարեն Ելիսեյան դաշտում հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել՝ քիչ թվով մասնակիցներով և առանց ռազմական տեխնիկայի: Կրճատված ծրագրով է իրականացվել նաև ավիացիոն շոուն: Միջոցառման ավարտին հրապարակում հնչել է «Մարսելյեզը»:
Նմանատիպ նյութեր
1639 դիտում
11:59 14-07-2021
Այսօր Ֆրանսիան նշում է Բաստիլի գրավման օրը. Փարիզում ռազմական շքերթ է անցկացվում․ ՈՒՂԻՂ
4791 դիտում
13:06 16-07-2017
Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրը ձերբակալվել է 368 մարդ, հրկիզվել՝ 897 մեքենա
3920 դիտում
19:54 16-07-2017
Ֆրանսիայում` Բաստիլի գրավման օրը, 900 մեքենա են հրկիզել, մոտ 370 մարդ ձերբակալվել է
Այս բաժնից
367 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
457 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան