211652_close_icon
views-count3678 դիտում article-date 18:08 14-07-2020

Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի և Վրաստանի վերաբերյալ իր «մեծ ծրագրերի» մասին

Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքը «մեծ ծրագրեր» ունի, որոնք վերաբերում են թե՛ Ուկրաինային, թե՛ Վրաստանին: «Ես մեծ ծրագրեր ունեմ և՛ Ուկրաինայի, և՛ Վրաստանի մասով: Ես մեծ վերափոխման կողմնակից եմ: Ես չեմ հավատում կեսքայլերին և չեմ հավատում գործընթացներին, ես հավատում եմ միայն գործընթացների արդյունքին»,-գրել է Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր [url=https://www.facebook.com/SaakashviliMikheil/photos/a.267904939906561/3428230693873954/?type=3&theater]էջում[/url]: Նա տեղեկացրել է նաև, որ աշնանը պատրաստվում է Վրաստանում «վճռական առաջխաղացման»: «Մենք վերջ կդնենք իմ հայրենիքի` Վրաստանի ստորացմանն ու իմ ժողովրդի ոչնչացմանն օլիգարխ Իվանիշվիլիի կողմից և վրացական պետականությունը կվերադարձնենք զարգացման արագ ուղու վրա, եթե անգամ անձամբ ես դրա համար շատ բարձր գին վճարեմ: Այո, ես մարտնչում եմ և՛ Ուկրաինայում, և՛ Վրաստանում: Այո, ես ոչ մի երկրում չեմ հավակնում բարձր պաշտոնների, բայց հաստատ գիտեմ, որ ես տարածաշրջանային առաջնորդ եմ և շատերի համար կապված եմ բարելավումների և բարեփոխումների հույսի հետ, և այդ մարդկանց ես հուսախաբ չեմ անի»,-ավելացրել է Սաակաշվիլին: Նա նաև տեղեկացրել է, որ այս շաբաթ ավարտում է ուկրաինական դատական բարեփոխումների հայեցակարգը և նախատեսում է իր առաջարկությունները ներկայացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, ազգային բարեփոխումների խորհրդին և հասարակությանը:

Նմանատիպ նյութեր