211652_close_icon
views-count4479 դիտում article-date 16:25 14-07-2020

Կրեմլում «խորապես մտահոգված են» հայ-ադրբեջանական սահմանային լարվածությամբ

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունը մեծ մտահոգություն է առաջ բերում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Tass-ը։ Հավելել է, որ Մոսկվան պատրաստ է միջնորդության ջանքեր ներդնել իրավիճակը հարթելու համար։ «Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի փոխհրաձգությամբ։ Կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել և պահպանել հրադադարի մասին ռեժիմի շրջանակներում ստանձնած պարտավորությունները»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր