211652_close_icon
views-count4634 դիտում article-date 15:26 14-07-2020

Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին, դրանով իսկ անոնս էր արել՝ զարգացումները տեղափոխվելու են առաջնագիծ. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին. Tert.am

Ադրբեջանական ագրեսիայի պատճառահետևանքային կապն առաջին հերթին պետք է փնտրել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակում, դրա վերջնակետը մեկ շաբաթ առաջ դրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երբ խոսում էր ֆորմատի և առհասարակ բանակցությունների, քննարկումների ոչ էֆեկտիվ լինելու մասին՝ նաև ուղիղ ձևով քննադատելով միջնորդների աշխատանքը: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/07/14/Tigran-abrahamyan/3344828?fbclid=IwAR0sZ79JpRu4fwVJ5qnRVWM554eHlsLxvWNLBmK7ULtBTDEdukoR-iUGt6s]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիր է լուծում Արդբեջանը՝ սահմանին սադրանքի դիմելով: «Դա, ըստ էության, դեռևս այս իրադարձություններից մեկ շաբաթ առաջ անոնս էր Ալիևի կողմից, որ իրադարձությունները, զարգացումներն առաջիկայում բանակցային գործընթացից տեղափոխվելու են առաջնագիծ: Այսինքն՝ Ադրբեջանն ուղիղ տեքստով ակնարկել էր, որ իրենք պատրաստվում են ակտիվանալ առաջնագծում, իսկ, թե դա Տավուշում կլիներ, Նախիջևանի թե Արցախի ուղղությամբ, էական չէր, Ադրբեջանն այս փուլում խնդիր էր դրել ակտիվանալ առաջնագծում և ակտիվացել է»,- շեշտեց նա: Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր այս գործողություններով իրականում մեծ խնդիրներ լուծելու նպատակ չունի: «Իր երկրի ներսում տարբեր իրավիճակներով պայմանավորված ունի կուտակված հիմնահարցեր. փետրվարին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո առաջացած լարվածություն, և համաճարակով ստեղծված սոցիալ-տնտեսական տարբեր դրսևորումներ, բացի այդ հատկապես վերջին երկու տարվա ընթացքում անընդհատ խոսվել է՝ հնարավորություն կա բանակցային գործընթացում բեկումի հասնելու և այդ մեսիջն անընդհատ փոխանցվել է ոչ միայն արտաքին լսարանին, այլ բնականաբար նաև ներքին լսարանին: Մեծ սպասումներ է առաջացել և այս իրավիճակում իր այս քաղաքականությամբ ինքն իրեն գցել է փակուղու մեջ և ստիպված գնում է կիսաքայլերի՝ փորձելով ցույց տալ, թե վճռական է հարցի կարգավորմանը հասնելու ուղղությամբ»,- հայտարարեց նա: Հարցին՝ հայկական զինված ուժերը առավելություն ունեն հակառակորդի նկատմամբ, դրանով պայմանավորված՝ Ադրբեջանը կկասեցնի՞ գործողությունները, սադրանքը, թե՞ կշարունակի դրանք ինչ-որ առավելության հասնելու համար, Աբրահամյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ մի ուղղությամբ նրանք դադարեցնեն, ապա կարող են որոշակի ժամանակ հետո դրսևորումներ ունենալ նաև սահմանի մեկ այլ ուղղությամբ, որովհետև այս փուլում Ադրբեջանը որպես առաջնահերթություն իր համար դրել է սահմանային ակտիվությունը և եթե նույնիսկ այս ուղղությամբ համարի, որ իր խնդիրը որոշակիորեն շտկել է, միևնույնն է որոշ ժամանակ հետո դա տեղափոխվելու է այլ ուղղություն»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/07/14/Tigran-abrahamyan/3344828?fbclid=IwAR0sZ79JpRu4fwVJ5qnRVWM554eHlsLxvWNLBmK7ULtBTDEdukoR-iUGt6s]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր