211652_close_icon
views-count2456 դիտում article-date 22:36 13-07-2020

Աշխարհում նախօրեին գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի 50%-ը բաժին է ընկել 2 երկրի. ԱՀԿ

Կիրակի ողջ աշխարհում արձանագրված կորոնավիրուսով վարակման դեպքերի կեսը բաժին է ընկել երկու երկրի: [url=https://edition.cnn.com/world/live-news/coronavirus-pandemic-07-13-20-intl/h_59ec592fbd6e7caca496a218f0d93274]CNN[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ: «Երեկ ԱՀԿ-ին հաղորդվել է 230․000 վարակման դեպքերի մասին: Դրանց գրեթե 80 տոկոսը գրանցվել է 10 երկրում, իսկ 50 տոկոսը՝ երկու»,- ասել է Գեբրեյեսուսը: Վերջինս չի նշել, թե որ երկրների մասին է խոսքը, սակայն վարակման ցուցանիշով ողջ աշխարհում առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, Բրազիլիան և Հնդկաստանը, որտեղ նաև 24-ժամյա առավելագույն ցուցանիշներ են գրանցվել վերջին օրերի ընթացքում: Այս երեք երկրում միասին ավելի քան 112 000 վարակման դեպք է արձանագրվել կիրակի:

Նմանատիպ նյութեր