211652_close_icon
views-count2426 դիտում article-date 21:50 13-07-2020

Օլե-Գունար Սուլշեր. Միայնակ ոչ ոք չի հաղթի, եթե միայն դու Մարադոնան չես

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն անդրադարձել է խաղացողների անհատական հատկանիշներին և թիմում դրանց ազդեցությանը: «Շատ բան կախված է մեր հրահանգներից: Այն, ինչ անում է մարզումների ժամանակ մեր շտաբը, դա ֆանտաստիկա է: Ֆուտբոլիստները վայելում են մարզումներն ու խաղը, նրանց դուր է գալիս աշխատել: Պոգբան անցած շաբաթ հարցազրույցում նշեց, որ մեր վերջին հաջողությունները պայմանավորված են ոչ միայն ազատ ֆուտբոլով, այլ նաև՝ ծանր աշխատանքով: Կարծում եմ, թիմային աշխատանքը միշտ եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» բաղկացուցիչ մասը: Պետք է տքնաջան աշխատել, մնալ համեստ և թիմը վեր դասել ցանկացած անհատական պարգևներից: Միայնակ ոչ-ոք չի հաղթում, եթե միայն դու Մարադոնան չես», ասել է Սուլշերը:

Նմանատիպ նյութեր