211652_close_icon
views-count84385 դիտում article-date 19:00 13-07-2020

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Kia-ն․ վերջինս բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Kia մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Kia-ն էլ բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։ Վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին։ Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանն ու նույն գումարտակի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Նասոյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ավտոմեքենաները հետաքննիչի հանձարարականով՝ տեղափոխվում են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք, քանի որ Ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածքում բազմաթիվ վթարված ավոտմեքենաներ կան։ Ֆոտոլրագողը հայտնում է, որ նշված հատվածում հաճախակի են ավտովթարներ տեղի ունենում և դրա ապացույցը՝ մեծ թվով երկաթ բետոնե արգելապատնեշների ձորն ընկնել է։ Եվ այդ հատվածում, եթե նախկինում տեղադրված էին երթևեկությունը կարգավորող նշաններ, ապա հիմա դրանք իսպառ բացակայում են, քանի որ վթարներից հետո այդ նշանները նույնպես վնասվել են։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր