211652_close_icon
views-count70220 դիտում article-date 14:56 13-07-2020

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 67-ամյա վարորդը Mercedes ML-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և ամբողջությամբ հայտնվել Սևանա լճում. այն դուրս բերելու համար ժամանել են ջրասուզակները. կա վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 67-ամյա Աշոտ Մ-ն իր վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 5 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել Սևանա Լճում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ով ավտոմեքենայից դուրս է եկել ինքնուրույն, օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ։ Ջրասուզակները սուզվել են լիճը, որպեսզի կարողանան հատուկ ճոպաններն անցկացնեն մեքենայի միջով, որպեսզի վերամբարձ կռունկի օգնությամբ այն դուրս բերեն լճից։ Ջրասուզակների շնորհիվ այդ ամենը բավականին կարճ տևեց, և մեքենան վերամբարձ կռունկով դուրս բերվեց և տեղավորվեց քարշակի վրա։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր