211652_close_icon
views-count1568 դիտում article-date 12:53 13-07-2020

Սարուխանում մեկնարկում է ոռոգման ցանցի կապիտալ նորոգման առաջին փուլը

Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակնեում մեկնարկում է ոռոգման ներքին ցանցի կապիտալ նորոգման առաջին փուլը: Սարուխանի ոռոգման ներքին ցանցի կապիտալ նորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 66 միլիոն դրամ: Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով, որից առաջինը՝ այս տարվա ընթացքում: Առաջին փուլի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 17 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 11 միլիոն 900 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 5 միլիոն 100 հազար դրամը՝ Սարուխանի համայնքապետարանը: Ծրագրով նախպատեսվում է ոռոգման ներքին ցանցի կապիտալ նորոգում Հենրիկ Աբրահամյան եւ Մանվել Խոստեղյան փողոցներում: Ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 1800 մետր, որից 500 մետրը կհիմնանորոգվի այս տարվա ընթացքում: Այն միաժամանակ ծառայելու է որպես հեղեղատար ու ջրահեռացման համակարգ՝ ճանապարհները քայքայումից պաշտպանելու համար: Ցանցը նորոգվելու է երկաթյա կիսախողովակներով, ինչի արդյունքում նվազագույնի կհասնի ոռոգման ջրի կորուստները: Ծրագրի երկրորդ փուլը կավարտվի եկող տարվա ընթացքում: Ծրագրից կօգտվի համայնքի շուրջ 300 տնտեսություն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր