211652_close_icon
views-count5729 դիտում article-date 21:17 12-07-2020

Ռուզաննա Խաչատրյան. Խոնարհումս հայ ինքնության բացառիկ պահապան Հայ եկեղեցուն

ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական պիղծ որոշումը ևս մեկ անգամ ինձ համոզեց, որ 2019 թ․ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարի այրվելը (2019 թ․ ապրիլի 24-ին Աստվածամոր տաճարում պետք է կայանար Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագ) ամենևին էլ պատահականություն չէր․․․ Սարսափով եմ մտածում, որ այսօր պատահականություն չեն նաև Հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի ուսուցման, մայրենի լեզվի, մեր ազգային արժեքների դեմ իրար հաջորդող, դատապարտելի ոտնձգությունները։ ․․․301 թվականից, երբ պատմական Հայաստանում քրիստոնեությունն ընդունվեց իբրև պետական կրոն, մեր եկեղեցին դարեր շարունակ հանդիսացել է հայոց պետականության հիմնասյունը, մեր ինքնությունն ու տեսակը պահպանողը, ժողովրդին կրթելու ու լուսավորելու միակ աղբյուրը։ 20-րդ դարի վերջին մեր ազգային ազատագրական պայքարի արմատներում նորից կանգնեց Հայ եկեղեցին, իսկ Հայրենիքի համար մղվող պայքարում զինվորի և հրամանատարի կողքին հավասար կռվեց, պայքարեց ու նաև զոհվեց հայ հոգևորականը։ Քրիստոնեությունը Աստծո գոյության «պրիմիտիվ» ընդունումը կամ ժխտումը չէ․ այն համամարդկային վեհ արժեքների, մարդասիրության բարձրագույն քարոզ է և քաղաքակրթական դրսևորում։ Խոնարհումս հայ ինքնության բացառիկ պահապան Հայ եկեղեցուն։ Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս։ ԱՄԷՆ»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր