211652_close_icon
views-count2623 դիտում article-date 17:40 12-07-2020

ԵՄ-ն կոչ է անում Սերբիային և Կոսովոյին փոխզիջման գնալ

Սերբիայի և Կոսովոյի միջև բանակցությունները վերսկսելու կապակցությամբ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խոսեպ Բորելը երկու կողմերին կոչ է արել փոխզիջման գնալ: «Այս բանակցությունները երկու կողմերից քաղաքական քաջություն կպահանջեն: Երկու կողմերը պետք է պատրաստ լինեն փոխզիջման և պրագմատիզմի: Համաձայնագիրը շատ կարևոր է Կոսովոյի և Սերբիայի մարդկանց ապագայի համար»,- շեշտել է Բորրելը այսօր, հուլիսի 12-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վույշիչի, Կոսովոյի վարչապետ Ավդալլա Հոթիի և Բալկաններում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի մասնակցությամբ տեսակոնֆերանսի սկզբում։ Հողորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%B5%D0%B2%D1%80%D0%BE%D1%81%D0%BE%D1%8E%D0%B7-%D0%BF%D1%80%D0%B8%D0%B7%D0%B2%D0%B0%D0%BB-%D1%81%D0%B5%D1%80%D0%B1%D0%B8%D1%8E-%D0%B8-%D0%BA%D0%BE%D1%81%D0%BE%D0%B2%D0%BE-%D0%BA-%D0%BA%D0%BE%D0%BC%D0%BF%D1%80%D0%BE%D0%BC%D0%B8%D1%81%D1%81%D1%83/a-54144821]Deutsche Welle[/url]-ն։ Ըստ Բորելի, Բելգրադի և Պրիշտինայի միջև համաձայնության բացակայությունը խոչընդոտում է ինչպես Սերբիայի, այնպես էլ Կոսովոյի զարգացումը: Միևնույն ժամանակ, եվրոպական դիվանագիտության ղեկավարը խոստովանել է, որ մերձեցման գործընթացը պարզ չի լինի: «Երբեք հեշտ չի եղել գտնել այսքան ժամանակ գոյություն ունեցող և այդքան ցավոտ խնդիրների լուծումները»,- ասել է Բորելը: «Անհրաժեշտ է կնքել համապարփակ, վերջնական և իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր, որը կանդրադառնա բոլոր բաց հարցերի վրա: Դա Եվրամիության շահերից է բխում», - եզրափակեց նա: Սերբիայի և Կոսովոյի միջև բանակցությունները վերսկսվել են հուլիսի 12-ին՝ մեկուկես տարվա ընդմիջումից հետո: Բելգրադը հրաժարվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը, որը ՆԱՏՕ-ի աջակցությամբ 1999 թ.-ին անջատվել է Սերբիայից և միակողմանիորեն հայտարարել ինքնիշխանություն: Եվրամիությունը 2011 թվականից միջնորդում է Բելգրադի և Պրիշտինայի միջև ընթացող բանակցությունները:

Նմանատիպ նյութեր