211652_close_icon
views-count2597 դիտում article-date 16:44 12-07-2020

Արայիկ Հարությունյանը հետևել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչության ուսումնական պարապմունքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հետևել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաների ուսումնական պարապմունքին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահը։ «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս, որտեղ, օրեր առաջ տված հանձնարարականիս համաձայն, տարբեր զինատեսակների օգտագործման հմտություններին տիրապետել են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Հետևել եմ ընթացքին. խոստովանեմ, որ գոհ եմ առաջադրանքի կատարման նախնական արդյունքներից: Մասնակցել եմ նաև կրակայինի ուսումնական պարապմունքին և ավելի քան մեկ քառորդ դար անց կրկին ձեռքս վերցրել այն զինատեսակները, որոնցով ժամանակին մի ամբողջ պատերազմ ենք անցել: Հ.Գ. Թիրախները խոցել եմ գրեթե անվրեպ :)»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր