7907 դիտում
14:04 12-07-2020
Սկսվել է Վարդավառին նախորդող պահքի շաբաթը
Այսօրվանից սկսվել է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթապահքը, որը Հայ Եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է: Տեղեկացնում է [url=https://www.qahana.am/am/holidays/2020-07-12/1]Qahana.am[/url]-ը։
Այս տարի Վարդավառը՝ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության [url=https://www.qahana.am/am/holidays/2020-07-19/1]տոնը[/url], նշվելու է հուլիսի 19-ին։ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:
Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:
Նմանատիպ նյութեր
3068 դիտում
20:18 01-01-2020
Սուրբ Ծննդյանը նախորդող շաբաթը պահոց շրջան է
20452 դիտում
21:16 16-07-2022
Կողբում սկսվել է Վարդավառին նվիրված միջոցառումների շարքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1063 դիտում
12:07 25-01-2021
Առաջիկա շաբաթը մեր եկեղեցում Առաջավորաց պահքի շրջան է
Այս բաժնից
355 դիտում
21:28 22-04-2024
Ալեն Սիմոնյանի մասնակցում է Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին
346 դիտում
21:16 22-04-2024
Երեխաների անձնական տվյալների պաշտպանությունն ունի իր առանձնահատկությունները․ Անահիտ Մանասյան