211652_close_icon
views-count10203 դիտում article-date 11:22 11-07-2020

ԱԻ նախարարն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային շրջայց կատարեց Տավուշի մարզում տեղակայված Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ, որի ընթացքում ստուգվեց ծառայության կազմակերպման և իրականացման, անձնակազմի պատրաստականության, անհրաժեշտ գույքով ու հանդերձանքով համալրվածության, ինչպես նաև հրշեջ-փրկարարական հիմնական, հատուկ և օժանդակ տեխնիկայի հագեցվածության վիճակը: Անձնակազմի հետ անձնական շփումների ընթացքում քննարկվեցին առկա խնդիրները և տրվեցին համապատասխան հանձնարարականներ` տեխնիկայի և սարքավորումների, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների պատրաստականության անհրաժեշտ մակարդակը պահպանելու և հագեցվածության հարցերը բարելավելու ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր