211652_close_icon
views-count3028 դիտում article-date 13:55 11-07-2020

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Կալիֆորնիայում ավելի քան 10 հազար բանտարկյալ ազատ կարձակվի

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում պահվող ավելի քան 10 հազար բանտարկյալ իշխանությունների որոշմամբ ազատ կարձակվի։ Ինչպես նշում է Reuters գործակալությունը, պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Նշվում է նաև, որ խոսքը չի վերաբերում ծանր, այդ թվում սեռական բնույթի հանցագործությունների համար դատպարտվածներին, ինչպես նաև նրանց, ովքեր մարտի 1-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում օրենք են խախտել։ Ըստ գործակալության կատարած հաշվարկների՝ այդ չափորոշիչներին համապատասխանում է մոտ10 հազար 800 բանտարկյալ։

Նմանատիպ նյութեր