211652_close_icon
views-count21554 դիտում article-date 10:35 11-07-2020

Ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու «07»-ը. վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օպերատիվ են գործել բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ հավածում բախվել են 42-ամյա Միքայել Պ-ի վարած Mercedes մակնիշի և 37-ամյա Վահե Ո-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ապարանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, որտեղ բժիշկները նրան առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ապարան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր