2328 դիտում
10:11 11-07-2020
Ի՞նչ հարցեր են ընդգրկված հուլիսի 31-ին կայանալիք դատավորների ընդհանուր ժողովում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 31-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ժողով, որը կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակն ու արտակարգ դրությունը: Նկատենք՝ դատավորների ընդհանուր ժողովը պետք է տեղի ունենար դեռ 2020 թվականի մարտի 13-ին, սակայն կրկին, պայմանավորված կորոնավիրուսով, այն հետաձգվել էր և, փաստորեն, կանցկացվի հուլիսի 31-ին: Իսկ ի՞նչ հարցեր են ընդգրկված օրակարգում:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ժողովի օրակարգում մի քանի ընտրություններ են տեղի ունենալու: Նախ կառույցին այդպես էլ մինչև այժմ չի հաջողվել Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրել, և այդ օրը նախատեսվում է թեկնածուներ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանի, Արտակ Բարսեղյանի, Գոռ Հակոբյանի և Ստեփան Միքայելյանի միջև ընտրություն կատարել:
Բացի այդ, մեր տեղեկություններով՝ հենց այդ օրը դատավորների ընդհանուր ժողովը կհայտնի Սահմանադրական դատարանի անդամի իր թեկնածուի անունը: Եվ մենք տեղեկացանք՝ արդեն հստակ է՝ թեկնածուն Վարչական դատարանի դատավոր Լիաննա Հակոբյանն է, ում համակարգում բնութագրում են որպես բանիմաց անձնավորության, որը նաև աշխատելու փորձ ունի հենց Սահմանադրական դատարանում:
Հավելենք, սակայն, որ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգն այս պահին դեռ հաստատված չէ, և հարցերը քննարկման փուլում են»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2649 դիտում
20:11 09-07-2020
Հուլիսի 31-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա դատավորների հերթական ընդհանուր ժողովը
Այս բաժնից
22087 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4985 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին