211652_close_icon
views-count2869 դիտում article-date 09:58 11-07-2020

Արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Առաջիկայում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա: Բանն այն է, որ այժմ նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը դարձել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի մրցույթի հաղթող, և համապատասխան հրամանից հետո նա պետք է անցնի իր պարտականությունների կատարմանը, և այդ դեպքում փոխնախարարի հաստիքը կմնա թափուր, քանի որ պաշտոններն անհամատեղելի են: ՀՀ արդարադատության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց. «Այս պահին արդարադատության նախարարի տեղակալ տիկին Գալյանի անունը ընդգրկված է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածուների ցուցակում։ Նշված երկու պաշտոնները համատեղել հնարավոր չէ», – հայտնեց նա։ Այսպիսով, Արդարադատության նախարարությունում սեպտեմբերին մեկ հաստիք թափուր կլինի, քանի որ հանձնաժողովը կգործի հենց սեպտեմբերից: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչև մրցույթն արդեն իսկ «քաղաքական որոշումը» կայացված էր, և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն էլ պետք է զբաղեցներ այդ կարևորագույն պաշտոնը, քանի որ այդպես է ուզում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա որոշումները, կարելի է ասել, համակարգում անբեկանելի են: Այսինքն՝ արդարադատության նախարարն արդեն որոշել էր իր մարդուն «գործուղել» դատախազություն և անձամբ վերահսկել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր