211652_close_icon
views-count12873 դիտում article-date 23:48 10-07-2020

Հյուսիսային Ամերիկան առաջ է անցել Մերձավոր Արևելքից ու Ասիայից դոլարային միլիոնատերերի թվով

2019 թվականին աշխարհում մեկ միլիոն կամ ավել դոլար կապիտալ ունեցող մարդկանց (High Net Worth Individuals, HNWI) ընդհանուր ունեցվածքն աճել է 8․6 տոկոսով (74 տրիլիոն դոլար), նշվում է World Wealth Report 2020 զեկույցում, որը ներկայացվել է [url=https://www.capgemini.com/news/research-world-wealth-report-2020/]Capgemini[/url] ընկերության կողմից։ Այս տարի դոլարային միլիոնատերերի թվի աճը 8․8 տոկոս է կազմել: Այս ցուցանիշով առաջատարը Հյուսիսային Ամերիկան է, որտեղ հարուստ մարդկանց թիվը 2012 թվականից ի վեր առաջին անգամ աճել է 10․9 տոկոսով (նրանց ընդհանուր թիվը, ըստ 2019 թվականի, 6․3 միլիոն մարդ է կազմում): Վարկանիշում 2-րդ տեղը զբաղեցնում է Մերձավոր Արևելքը, որտեղ մեծահարուստների թվի աճի տեմպը 9․3 տոկոս է կազմել (ընդհանուր 800 հազար մարդ), երրորդ տեղում եվրոպական տարածաշրջանն է (8․7 տոկոս՝ ընդհանուր 5․2 միլիոն մարդ): 2019-ին Հյուսիսային Ամերիկայում դոլարային միլիոնատերերի ընդհանուր ունեցվածքն աճել է 11 տոկոսով և հասել 21․7 տրլն դոլարի: Մերձավոր Արևելքի համար այդ ցուցանիշը 10․2 տոկոս (2․9 տրիլիոն դոլար) է կազմել։ 2019 թվականին ակտիվների ավելացման մասով երրորդ տեղում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը (7․9 տոկոս): Ընդ որում, այն շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել համաշխարհայն ունեցվածքի ծավալով՝ 22․2 տրիլիոն դոլար:

Նմանատիպ նյութեր